Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Ռազմական գործողություններին վերաբերող տեղեկատվությունը ամենևին պարտադիր չէ ներկայացնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի շուրթերով»

«Ռազմական գործողություններին վերաբերող տեղեկատվությունը ամենևին պարտադիր չէ ներկայացնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի շուրթերով»
04.04.2016 | 20:42

Խորին հարգանք ու ակնածանք ունենալով ՀՀ ՊՆ լրատվական պատասխանատուների աշխատանքի հանդեպ, այնուամենայնիվ, թույլ տվեք մի փոքր առաջարկ անել. Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով տարվող ռազմական գործողություններին վերաբերող տեղեկատվությունը ամենևին պարտադիր չէ ներկայացնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի շուրթերով.

Ինչո՞ւ: Որովհետև.


1. Այս պահին դեռ պատերազմում են ԼՂ պաշտպանության բանակն ու Ադրբեջանի զինված ուժերը:
2. ՀՀ ՊՆ խոսնակի մշտական ռեժիմով, պարբերական տրամադրվող տեղեկատվությունը ակամայից ՀՀ-Ադրբեջան հակամարտության տպավորություն է ստեղծում:
3. Լավագույն դեպքում ՀՀ ռազմական գերատեսչության լրատվության պատասխանատուները պետք է հանդես գան Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակից ստացվող տեղեկություները վերահեռարձակողի դերում:
4. Ընդհակառակը, օգտվելով առիթից, ամեն կերպ պետք է միջազգային ու տեղական լրատվական հարթակներում հնչեցնել միայն Լեռնային Ղարաբաղի քաղաքական ու ռազմական կառույցներից բխող տեղեկատվական հոսքերը:

5. Վստահ եմ, որ տեղեկատվական նման շրջադարձի պարագայում էլ ավելի լսելի կդառնա Արցախի ձայնը, կամրապնդվի նրա քաղաքական ինքնությունն ու բոլորի ուղեղում կդաջվի նրա` որպես հակամարտության ու ապագա բանակցութունների հիմնական սուբյեկտի կարգավիճակը, որից անկախության ճանաչում ընդամենը կես քայլ է...


Խաչիկ ԳԱԼՍՏՅԱՆ

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ